Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

«Էվալար»-ը հաստատել է արտադրանքի որակի...

«Էվալար»-ը հաստատել է արտադրանքի որակի...

«Էվալար» ընկերությունը հնարավորություն է ստացել եվրոպական շուկայի հետագա գրավման: Ինչպես հայտնել է Ալթայի տարածքում դեղագործական, վերարտադրողական և սննդային ղեկավարությունը, ձեռնարկությունը բարեհաջող անցել է НАССР համակարգով հետազոտությունը:

 

Այն հնարավորություն է տվել՝ հաստատելու սննդային ապրանքների հիգիենայի վերաբերյալ Եվրոպական պառլամենտի և խորհրդի պահանջին համապատասխան հավաստագիրը, ինչն իր հերթին ընկերությանը հնարավորություն է տալիս յուրացնելու եվրոպական շուկաները: Ինչպես պատասխանեցին ղեկավարությունում, ապրանքների որակի վերաբերյալ միջազգային համակարգի պահանջները շատ բարդ են: Ստուգվում են ոչ միայն վերջնական ապրանքները, այլ նաև դրանց արտադրման համակարգերը՝ սկսած հումքից մինչև տեղափոխումը:

 

«Էվալար»-ն արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում է GMP որակի չափանիշներով և արտադրանքի անվտանգությամբ: Դրա արտադրանքն այսօր վաճառվում է Չեխիայում, Սերբիայում, Գերմանիայում և այլն:

 

НАССР համակարգը ղեկավարման ժամանակակից միջոց է, որը սիստեմատիկորեն սահմանում է յուրահատուկ ռիսկերը և ապահովում սննդային ապրանքների անվտանգության հսկողությունը:  Այն ճանաչում ունի համաշխարհային մակարդակով և այսօր ԵՄ երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում НАССР մեթոդիկան սննդային արտադրության մեջ պարտադիր է:

Սկզբնաղբյուր. remedium.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ